2020-10-22 13:17
Լրատվական գործակալություններ
ԼՂ հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում
Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում: Այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջան նահանգի անվտանգության և քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ Ալիյար Ռաստգուն, հաղորդում է Iranpress-ը:
«Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, սակայն, բարեբախտաբար, մեծ վնաս չեն հասցրել»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, բացի այդ, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար, տեղեկացնում է News.am-ը: