2020-10-22 20:30
Լրատվական գործակալություններ
Թեժ մարտեր են ընթանում Մարտունու շրջանում. թշնամին կենդանի ուժի մեծ կորուստներ ունի
Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահւ մամուլի խոսնակ Վահրամ Պողսյանը։
Նրա խոսքով` թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ: Տեղեկացվում է նաև, որ ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: