ԸՆԴՈՒՆԵԼ ՕՐԵՆՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՇՐՋՎԵԼ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Այսօր, երբ Արցախը արյունահեղ պատերազմի բոցերի մեջ է, որ սանձազերծեց ագրեսորը՝ ի դեմս Ադրբեջանի,Թուրքիայի և Էրդողանի կողմից Հարավային Կովկաս փոխադրված մերձավորարևելյան ահաբեկչական խմբերի, ընդամենը մի քանի ամիս առաջ հնչած և այն ժամանակ հիպոթետիկ մտահանգումներ թվացող կանխատեսումները ստացել են և շարունակում են ստանալ սարսափազդու իրական ուրվագիծ։

Военно-политический аналитик Айк Нагапетян

ՕՐԻՆԱԿ, ԴԵՌԵՎՍ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ «ԳԱ»-ին տված հարցազրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող կամ մեզ վրա այս կամ այն կերպ ազդող ներքին ու արտաքին քաղաքական տեղեկատվական գործընթացները, նշեց. «Հայաստանի ներքաղաքական զարգացումները և Արցախի շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացներն անմիջականորեն կապակցված են համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացների, այն պայքարի հետ, որն ընթանում է մի կողմից՝ սեփական բացառիկ հեգեմոնիան աշխարհում հաստատելու նպատակ հետապնդող գլոբալիստական ուժերի, ի դեմս մեծ Բրիտանիայի և իր վասալ երկրների, արտազգային կառույցների՝ անկախ դրանց ոլորտից (ՆԱՏՕ, ԱՀԿ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Համաշխարհային բանկ և այլն), և մյուս կողմից՝ այդ նպատակին դիմակայողների միջև։ Իսկ գլոբալիստների նպատակներին դիմակայում են առաջին հերթին ազգային պետությունները, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը…

Այս ամենն ամենաուղղակի ձևով անդրադառնում է Հայաստանի վրա։ 2018 թվականին «թավշե հեղափոխության», իսկ ըստ էության՝ պետական հեղաշրջման արդյունքում գլոբալիստները Հայաստանում իշխանության բերեցին իրենց գործակալներին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի։ Նորանշանակներին առաջադրանք տրվեց իրականացնել մի շարք փոփոխություններ՝ ի շահ գլոբալիստների միջազգային ծրագրերի։ Թիվ մեկ առաջադրանքն էր՝ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, ակտիվացնել հակառուսական տրամադրությունները հայ հասարակության մեջ և, որպես հետևանք՝ հասնել նրան, որ ժողովուրդը կառավարությունից պահանջի հանել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, որը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ֆիզիկական անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկն է՝ Թուրքիայի կողմից սպառնալիքների համատեքստում։ Բացի այդ, ըստ գլոբալիստների ծրագրերի, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից։ Մի մոռացեք, որ ժամանակին, մինչ վարչապետ դառնալը, հենց այդ նպատակներն էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանը։ Այսօր դրանք ոչ մի տեղ չեն անհետացել…»։

 Директор Института сетевых исследований Гагик Тер-АрутюнянԱյս տարվա հունիսին Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԳԱ»-ին տված հարցազրույցում կարդում ենք. «Եթե նախկինում վստահաբար կարելի էր ասել, որ «հեղափոխական» գործերում առաջին ջութակը նվագել են ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները, ապա Հայաստանում «գունավոր» հեղաշրջման գործում, դատելով բազմաթիվ նշաններից, գլխավոր դերը խաղացել է Ջորջ Սորոսի ՀԿ-ների ցանցը: Մինչդեռ բրիտանական հետախուզությունը, որին համարում են տարածաշրջանի գլխավոր «վերակացուն», դատելով ամենից, բավարարվեց միայն խորհրդարանական հանրապետության նախագահի «համեստ» պաշտոնն իր վերահսկողության տակ առնելով: Բնական է, որ սա վատթարագույն սցենարն է, քանի որ Սորոսը հակահայկական ամուր կապերով կապված է Թուրքիայի մերօրյա ագրեսիվ գործիչների հետ։ Ընդ որում Հայաստանի հետ կապված ծրագրերն ընդլայնվել են ոչ միայն վատթարացման, այլև հնարավորության դեպքում ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ հարաբերությունների խզման ուղղությամբ։ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում բնավ չի կարելի բացառել նաև հնարավոր սցենարները, որոնք վերջնականապես «կլուծեն հայկական հարցը»՝ երկրի մեծ մասի բռնազավթման տեսքով…»։

Կարծում եմ, սեպտեմբերի 27-ից հետո ոչ ոք չի կասկածում, որ Ալիևն ու Էրդողանը ողջ թափով փորձում են իրագործել այդ սցենարը՝ հայկական երկու պետությունների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի միջոցով։

Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային անդրկուլիսյան ամենաազդեցիկ ու խորշելի դեմքերից մեկի՝ Ջորջ Սորոսի ամուր կապերին Թուրքիայի հետ, ապա դա էլ կասկածից վեր է, մանավանդ որ Սորոսն ինքը բացահայտ ցուցադրում է դրանք։ Հիշենք 2020 թվականի մարտին Financial Times կայքում հրապարակված նրա հոդվածը, որում նա Եվրոպային բացահայտ կոչ է անում աջակցել Թուրքիայի գործողություններին սիրիական Իդլիբում՝ ընդդեմ Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի, Սիրիայի լեգիտիմ կառավարությանը և նախագահ Բաշար Ասադին ցուցաբերած աջակցության համար, որին անվանում է «ամենաբարբարոս տիրակալն աշխարհում՝ Իոսիֆ Ստալինի ժամանակներից ի վեր»։

 Доцент Института госслужбы и управления РАНХиГС при президенте РФ Сергей КАРНАУХОВԵվս մեկ հակիրճ հղում տակավին վերջերս ՌԴ նախագահին առընթեր ԺՏՊԾՌԱՊետական ծառայության և կառավարման ինստիտուտի դոցենտ Սերգեյ ԿԱՐՆԱՈՒԽՈՎԻ «ԳԱ»-ին տված հարցազրույցին, որն այն հարցին, թե Ռուսաստանի որ գործողություններն են պահանջված այսօր պատերազմի մեջ հայտնված Արցախում, ասում է. «Առաջինը և ամենակարևորը՝ Ռուսաստանը պետք է տեսնի իր նկատմամբ Հայաստանի հստակ, դիվանագիտական կոնկրետ բանաձևով արտահայտված դիրքորոշում։ Եվ, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ նույնպես։ Կարող եմ ասել ամենայն վստահությամբ, չբացահայտելով որևէ գաղտնիքներ, որոնք իրավունք չունեմ բարձրաձայնել, որ Ռուսաստանի կողմից Հայաստանը լքված չէ ոչ մի իմաստով։ Այլ հարց է, որ հասարակության լայն շրջանակներին, հաշվի առնելով ռազմական գործողությունները, պարտադիր չէ իմանալ այդ օգնության բնույթն ու ծավալը։ Բայց հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ հիմա միակ երկիրը, որ զօրուգիշեր օգնություն է ցուցաբերում Հայաստանին և նախևառաջ առաջնագծում կռվող մարդկանց, Ռուսաստանն է։

Սակայն ուշադրություն դարձրեք, թե որ կողմ է լողում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, և կտեսնեք, որ Ռուսաստանն այդ կողմում չկա։ Կա բազմավեկտոր քաղաքականություն, բայց մի՞թե հիմա, երբ ընթանում է կենաց ու մահու պատերազմ, ավելի ավերիչ, քան Ղարաբաղի առաջին ազատամարտը, նման դիրքորոշումն արդարացված է։ Քանի դեռ վարչապետ Փաշինյանն ու իր թիմը քաղաքական ինքնուրույնություն ձեռք չեն բերել և շարունակում են գլխով անել «աշխարհի ամենամեծ դեսպանատան» խորհրդատուների ուղղությամբ, Ռուսաստանը փաստացի զրկված կլինի Հայաստանին գլոբալ օգնություն ցուցաբերելու հնարավորությունից…»։

Այժմ՝ հարց. այսօր, երբ հերոսաբար պաշտպանվելով ագրեսորից, հայրենիքի համար մղվող դաժան մարտերում զոհվում են հայ ժողովրդի լավագույն զավակները, երբ թշնամին ռմբակոծում է մեր քաղաքներն ու խաղաղ բնակչությանը, ավերում մեր տաճարները, հերթական անգամ ցուցադրում իր բարբարոս կերպարը՝ գլխատելով մեր զինվորներին և կազմակերպելով ռազմագերիների ցուցադրական կտտանքներ ու գնդակահարություններ, իսկ Արևմուտքը, ի տարբերություն Ռուսաստանի, լոկ իր «խոր մտահոգությունն» է հայտնում, ժամանակը չէ՞արդյոք, որ մեկընդմիշտ վերջ տանք չարաբաստիկ բազմավեկտորությանը, միաժամանակ քաղաքական, վարչական և հասարակական տախտակամածից ցած նետելով Սորոսի բոլոր հետևորդներին, որոնք խրամատավորվել են երկրի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ իշխանական կառույցներում։

 Руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН«Մենք պետք է հասկանանք, որ Սորոսը, ռազմական տերմինաբանությամբ ասած, Արևմուտքի ստորաբաժանումներից լոկ մեկն է, որը գործում է իբր «փափուկ ուժի» դիրքերից, ինչն արդյունքում աղետի է վերածվում պետության ու ժողովրդի համար,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ ԱՅՎԱԶՅԱՆԸ:- Իրականում այդօրինակ բոլոր կազմակերպությունների վերջնական նպատակը նույն այդ «փափուկ ուժի» միջոցով պետությանը ինքնիշխանության կորստի և գոյության սպառնալիքի շեմին հասցնելն է։ Մենք դա տեսնում ենք, ասենք, Ուկրաինայի կամ Վրաստանի օրինակով, որտեղ պետականությունն արդեն վերածվել է ինչ-որ ձևականության, իսկ ըստ էության առկա է մի ինչ-որ կիսագաղութային աշխատակազմ, որը կատարում է իջեցվող «հանձնարարականները»։ Օրինակ, վերջերս Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ Ուկրաինան կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութից չի օգտվելու։ Այսինքն Ուկրաինայի առողջապահության նախարարության փոխարեն արդեն ԱՄՆ դեսպանն է որոշում, թե ինչ է պետք անել։ Վրաստանում Արևմուտքի պարտադրած հրահանգների առնչությամբ որևէ դիմադրություն մենք արդեն չենք տեսնում. ժողովուրդը համակերպվել է։ Այսօր, երբ մեզ ներքաշել են պատերազմի մեջ, մենք պետք է ոչ միայն արգելենք սորոսական կազմակերպությունների գործունեությունը. Հայաստան առհասարակ պետք է այլ կերպ կառուցի արտաքին քաղաքական ողջ ուղեգիծը և դադարի փորձել միաժամանակ նստել երկու աթոռի վրա։ Պատերազմը ցույց տվեց, որ Արևմուտքը լավագույն դեպքում աչք է փակում տեղի ունեցող ամենի վրա, իսկ ըստ էության՝ այս պատերազմը Կովկասում մեծ հրդեհ բռնկելու բրիտանական հայտնի ծրագրի իրագործումն է։ Եվ, բնականաբար, ԵՄ-ն ծառայում է այդ ծրագրին, նա չունի սեփական կարծիք, սեփական քաղաքականություն, նա լիովին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ է…»։

Այվազյանի խոսքերով, այսօր Հայաստանը պետք է ամբողջությամբ շրջվի դեպի Ռուսաստան, Արևմուտքը պետք է դառնա լավագույն դեպքում գործընկեր. ոչ ավելին։

«Մենք պետք է շրջվենք դեպի ավելի սերտ ինտեգրում Ռուսաստանի հետ. ինտեգրում՝ հիմնված հավասար իրավունքների և հնարավորությունների վրա,– շարունակում է Հ.Այվազյանը:- Ինչ վերաբերում է սորոսական կազմակերպությունների քայքայիչ ազդեցությունից օր առաջ ազատվելուն, ապա իրավական առումով մեզ անհրաժեշտ է անհապաղ ընդունել Օրենք օտարերկրյա գործակալների մասին, կազմել անցանկալի կազմակերպությունների ցանկը և օրենքի հիման վրա արդեն դատախազության մակարդակով արգելել դրանց գործունեությունը Հայաստանում: Եթե նման օրենք ընդունվի, այդ պահից ի վեր ցանկացած շփումները, համագործակցությունը «օտարերկրյա գործակալներ» բնորոշման տակ ընկնող կազմակերպությունների հետ, ինչպեսև նրանցից ֆինանսավորում ստանալը կհետապնդվի Քրեական օրենսգրքով։ Պետք է արգելել այդ մակարդակով, ոչ այլ կերպ։ Բայց այդպիսի որոշում պետք է նախաձեռնի և ընդունի Հայաստանի ժողովուրդը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսի սխալ էր սորոսականներին իշխանության ղեկին մոտ թողնելը, և շտկել այդ սխալը։ Հասկանալ, որ Հայաստանի ընտրած ուղեգիծը տանում է դեպի մեր ժողովրդի ֆիզիկական ոչնչացում։ Ժամանակին նույնը սպառնում էր Ռուսաստանին, բայց նա գիտակցեց այդ փաստը և սկսեց շրջվել այլ ուղղությամբ։ Մենք նույնպես պետք է դա անենք, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն…»։

Եթե անգամ չլինի երկրորդ ցեղասպանություն ֆիզիկական իմաստով, ապա կլինի այն, ինչ կատարվեց, օրինակ, մերձբալթյան երկրներում. կստեղծեն այնպիսի պայմաններ, որ ժողովուրդը կլքի երկիրն ու կցրվի աշխարհով մեկ, և ժամանակի հետ դատարկ տեղը կլցնեն այլ ժողովուրդներ, նշում է փորձագետը։

«Հայաստանին 10 տարի հետո, եթե ոչ ավելի շուտ, նույն ճակատագիրն է սպասում, եթե մենք շարունակենք նայել Արևմուտքի կողմը,- ասում է Հ.Այվազյանը։- Ուշադրություն դարձրեք. այսօր Թուրքիան և Ադրբեջանը բաց տեքստով խոսում են տարածաշրջանը զավթելու իրենց նեոօսմանական ծրագրերի մասին։ Ընդ որում, սորոսական ու համանման կազմակերպությունները Հայաստանում աշխատում էին ի նպաստ ադրբեջանա-թուրքական այդ ուղեգծի, ձեռնարկելով այստեղ զանազան խաղաղարար նախաձեռնություններ և իրականացնելով թուրքերի հանդեպ սիրո ու բարեկամության, նրանց հետ հաշտության քարոզչություն։ Ծրագրավորված քարոզչական հող էր նախապատրաստվում, որպեսզի հայ ժողովուրդը կորցնի զգոնությունը և դադարի ընկալել թուրքերին որպես թշնամիներ, որոնք ցանկանում են ոչնչացնել իրեն, ինչն իրականում ակնհայտ է, և պատերազմն ակնբախորեն ցույց տվեց դա։ Կրկնեմ. այսօր հարկավոր է ոչ միայն պարզապես արգելել, պայմանականորեն ասած, Սորոսի գործունեությունը, այլ պետք է վերաձևաչափել նաև Հայաստանի իրավական դաշտը, հրաժարվել բոլոր կասկածելի «բարեփոխումներից» ու կոնվենցիաներից, վերաձևաչափել հարաբերություններն Արևմուտքի հետ և դեմքով լիովին շրջվել դեպի Ռուսաստան։ Դա ոչ թե պարզապես անհրաժեշտ, այլ կենսականորեն անհրաժեշտ է…»։