2020-10-23 18:55
Լրատվական գործակալություններ
Թշնամին ռմբակոծում է Մարտակերտը. Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա
Թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
Ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ այսօր կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, տեղեկացնում է News.am-ը։