2020-10-23 21:07
Լրատվական գործակալություններ
Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը
Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:
Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում շարունակական աջակցության համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: