2020-10-25 09:38
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Բաքվում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին և մյուս արտասահմանցիներին Բաքվում, այդ թվում՝ հյուրանոցներում ահաբեկչությունների սպառնալիքի մասին:
«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը վստահություն ներշնչող հաղորդումներ է ստացել Բաքվում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրացիների դեմ ուղղված հնարավոր ահաբեկչական գործողությունների և առևանգումների մասին»,- ասվում է դիվանագիտական առաքելության մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ահաբեկչությունները կարող են տեղի ունենալ JW Marriott Absheron հյուրանոցում և Բաքվի «այլ վայրերում»:
Դիվանագիտական առաքելությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգոն լինել և խուսափել մարդկանց կուտակման վայրերից, տեղեկացնում է News.am-ը: