Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արցախի նախագահ

Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում։ Վստահեցնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել է Հանրապետության հարավ-արևելյան հատված:

«Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Բանակն ու աշխարհազորայինը հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հարությունյանը։

Նա հավելել է, որ հենց մեր ժողովրդի քաջազուն զավակների սխրանքների շնորհիվ ենք ամուր կանգնած հողին:

Sputnik Արմենիա