Չստացված հրադադար. թշնամին հրետանի է կիրառել Արցախի հյուսիս-արևելյան դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը։ Այս մասին Facebook-ում գրում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանայանը։
«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»,– հայտնում է Ստեփանյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։
Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։