ՏԱՏՅԱՆԱ ՍՊԻՎԱԿՈՎԱՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ Է ՆԿԱՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անվանի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, Արցախի մասին կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։ Ինչպես և հայտնի ծնողները, Տատյանան նույնպես Արցախի և Հայաստանի համար այս դժվարին օրերին փորձում է խոսքով ու գործով աջակցել իր աստղային մոր, հետևաբար նաև իր պատմական հայրենիքին։ Այն երկիրը, որի հետ Սպիվակովներին կապում են ոչ միայն մեծ սերը, այլև ազգակցական կապերը, գենետիկ հիշողությունը, արյան կանչը։ Պատահական չէ, որ ֆիլմը կոչվում է «Մեկ մարմին»:

«Երբ երկու տարի առաջ այցելեցի Արցախ, այն հողը, որը տատիկս կյանքը փրկելու համար ստիպված էր եղել լքել, ես հանդիպեցի տեղի մի բնակչի․․․»։

Դերասանուհին պատմել է նրա պատմությունը. նա պատերազմի երեխա է եղել, զինվոր՝ ընդամենը 5 տարեկան հասակում։

Ֆիլմում Տատյանա Սպիվակովան մտածում է. «Դժվա՞ր է հավատալ, որ այն, ինչի համար մենք պայքարում ենք, դա մեր տարածքը փոքրացնել թույլ չտալն է, մեր եղբայրների զոհվելը թույլ չտալն է, մանկության իրական նշանակության ոչնչացումը թույլ չտալն է»:

Կարճամետրաժ ֆիլմն ավարտվում է «Մենք միասնական մարմին ենք, և ես զգում եմ մեր արյունը, որը հոսում է իմ երակներով, ինչպես Հունոտի ջրվեժը։ Մենք միասնական մարմին ենք, և ես լսում եմ մեր ձայները, որոնք լաց են լինում և գոռում են՝ «Հաղթելու ենք»։ Եվ մենք կհաղթենք», տեղեկացնում է News.am-ը։ 

Տեսանյութը հղումով։