2020-11-03 09:06
Լրատվական գործակալություններ
Ահաբեկչություն Վիեննայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգի մոտ կրակահերթերի հետևանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում է OE24 հեռուստաալիքը` հղում անելով ոստիկանությանը։
Հեռուստաալիքի տվյալներով, հարձակվողներից մեկը սպանվել է։ Ավստրիայի ՆԳՆ–ից տեղեկացրել են, որ կա ձերբակալված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
OE24 հեռուստաալիքի տվյալներով, փողոցում` սինագոգից ոչ հեռու, ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 50 կրակոց։ Հանցագործները կրակ են բացել գնդացրից։
Kronen Zeitung թերթի տեղեկություններով, հարձակվողներից մեկը գործի է դրել պայթուցիկ սարք։ Հնարավոր է` կան փախուստի դիմածներ։
Վիեննայի կենտրոնում հնչած կրակոցներին զուգահեռ հանցագործները պատանդներ են վերցրել ռեստորանում, որը գտնվում է քաղաքի մեկ այլ շրջանում, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: