2020-11-03 10:43
Լրատվական գործակալություններ
ՊԲ․ Մերոնք 4 հոգով ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել ականանետային դասակը և հետ վերադարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:
Արցախի ՊԲ-ից News.am-ին հայտնում են, որ վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:
Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների: