2020-11-03 16:42
Լրատվական գործակալություններ
Արայիկ Հարությունյան․ Արցախը լքած պաշտոնյաներն աշխատանքից ազատվելու են
Պատերազմի օրերին Արցախի Հանրապետությունը լքած պետական պաշտոնյաները աշխատանքից ազատվելու են։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար», – գրել է Հարությունյանը։
Միաժամանակ Արցախի նախագահը հնարավորություն է տվել նրանց վերադառնալու և լծվելու հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու գործին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։