2020-11-03 21:50
Լրատվական գործակալություններ
Թշնամին հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին. կա վիրավոր
Քաղաքացիական բնակավայրերին ադրբեջանական ԶՈւ–ի հրթիռակոծության հետևանքով պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:
Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։