2020-11-04 09:26
Լրատվական գործակալություններ
Մեծ Բրիտանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը
Ահաբեկչության վերլուծության միացյալ կենտրոնը Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «էական»-ից բարձրացրել է «լուրջ»-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Փրիթի Պատելը:
«Դա նախազգուշական միջոց է, և այն հիմնված չէ որևէ կոնկրետ սպառնալիքի վրա: Հանրությունը պետք է շարունակի զգոնություն ցուցաբերել և ոստիկանությանը հայտնել ցանկացած կասկածելի գործողության մասին»,- գրել է Պատելը: