2 374 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 97 150

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 374-ով և դարձել 97 150։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 36 502 մարդ, կատարվել է 418 080 թեստավորում, առողջացել են վարակվածներից 58 811-ը։ Գրանցվել է մահվան 1 448 (+35) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և դարձել 389, տեղեկացնում է Sputnik Armenia։