2020-11-04 21:29
Լրատվական գործակալություններ
ՊՆ. Գեղարքունիքի մարզում թշնամու ԱԹՍ է խոցվել
Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ: Տեղեկությունն իր Facebook-ի էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ի դեպ, այսօր ավելի վաղ Արցախի ՊԲ-ն ոչնչացրել էր Բերձորի ուղղությամբ հարձակվող թշնամու 5 տանկ ու հետևակի 2 մարտական մեքենա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։