Ադիդաս»-ը դադարեցնում է համագործակցությունը «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ

Գերմանական «Adidas» ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ռուսական Championat.com կայքը:

Կայքը հավելել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել «Ադիդաս» ընկերության ներկայացուցչի դիրքորոշումը պարունակող նամակ-փաստաթուղթը, որտեղ տեղեկացնում է համագործակցությունը միակողմանի դադարեցնելու մասին: