2020-11-05 09:27
Լրատվական գործակալություններ
0
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Դիտարկվել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության մի շարք պրակտիկ խնդիրներ:
Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է հանրապետությունում ընթացիկ իրավիճակի մասին: Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: