Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել խստորեն դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

Հայերը դժվարին ժամանակներ են ապրում: Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբ Ռոոսը:

«Եվրամիությանը կոչ եմ անում ամենայն խստությամբ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Հայաստանի դեմ»,- գրել է նա` հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձ հրապարակելով:

«Թանկագին հայեր, դուք ապրում եք բացառիկ մշակութային նշանակության երկրում: Հիմա դուք դժվար ժամանակներ եք ապրում, անմեղ մարդիկ բարբարոսական հարձակումների են ենթարկվում:

Ես ուզում եմ, որպեսզի դուք իմանաք, որ ես լիովին սոլիդար եմ ձեզ հետ: Ես ԵՄ-ին կոչ եմ անում խստորեն դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Այս երկու ռեժիմները սպառնալիք են Հայաստանի խաղաղության և անվտանգության համար: Իմ կողմից ես ամեն ինչ կանեմ` Եվրախորհրդարանում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար: Ես հնարավորություն ունեցա անձամբ ծանոթանալու հայերի հարուստ մշակույթին և հյուրընկալությանը: Աշխարհը շատ ավելի լավը կդառնար, եթե ավելի շատ մարդիկ որպես բարոյական կողմնացույց հետևեին հայկական արժեքներին»,- ասել է նա, տեղեկացնում է News.am: