2020-11-05 11:30
Լրատվական գործակալություններ
Վիեննայի ահաբեկչության համար ձերբակալվածների մեջ Թուրքիայի քաղաքացի կա
Վիեննայում ահաբեկչական հարձակումից հետո 14 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը, փոխանցում է DW-ն։
18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները միգրանտներ են, նրանցից ոմանք Ավստրիայի քաղաքացիներ չեն։ Նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու համար։ Վիեննայի ոստիկանության ղեկավար Գերհարդ Պյուրստլը հավելել է, որ ձերբակալվածների թվում կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից և Հյուսիսային Մակեդոնիայից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: