Սիմֆերոպոլի օդանավակայանում կբացվի Հովհաննես Այվազովսկու արձանը

Նոյեմբերի 9-ին Սիմֆերոպոլի օդանավակայանում կբացվի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը։ Տեղեկությունը հայտնում է օդանավակայանի լրատվական ծառայությունը։

Ավելի քան 4 տոննա քաշով ու գրեթե 3.5 մետր բարձրությամբ քանդակային կոմպոզիցիայի հեղինակը Սալավաթ Շչերբակովն է, որի աշխատանքներից է նաև իշխան Վլադիմիրի արձանը Մոսկվայում։

Այվազովսկու արձանը կտեղադրվի մերձկայարանային հատվածում՝ պատվանդանի վրա, տեղեկացնում է Sputnik Armenia։