2020-11-05 17:01
Լրատվական գործակալություններ
Աթենքը կրկնել է Թուրիքիային զենքի մատակարարման արգելքի կոչը
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը չորեքշաբթի Բեռլին կատարած այցի ժամանակ հաստատել է Հունաստանի խնդրանքը՝ Թուրքիային գերմանական զենքի վաճառքի վրա էմբարգո սահմանելու մասին։
Այցի ընթացքում Դենդիասը հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Գերմանիայի խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Գյունթեր Կրիշբաումի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, տեղեկացնում է Aysor.am-ը: