2020-11-05 17:47
Լրատվական գործակալություններ
Իրանը լրջորեն կպատասխանի իր սահմանների երկայնքով ահաբեկիչների ցանկացած տեղաշարժին
Չնայած թուրքական լրատվամիջոցների հերքումներին՝ Սիրիայից Ադրբեջան թաքֆիրի ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, տեղեկացնում է Aysor.am-ը:
Հղում անելով Իրանի սահմանի մոտակայքում ահաբեկիչների անթույլատրելիության մասին իրանցի պաշտոնյաների հայտարարություններին՝ գործակալությունն ընդգծել է.
«Իրանը միշտ փորձել է չեզոք մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում՝ խաղաղության կոչ անելով կողմերին: Միևնույն ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել են երկրի պաշտոնյաները, Իրանը չի հանդուրժի որևէ ագրեսիա իր տարածքի դեմ, նա լրջորեն կարձագանքի իր սահմանների մոտ ահաբեկիչների ցանկացած տեղաշարժին»: