2020-11-05 21:58
Լրատվական գործակալություններ
WarGonzo․ Կարեն Գիլոյանն ու Միհրան Հարությունյանը Քարին Տակում ընկել են թշնամու կրակի տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը նոր տեսանյութ է հրապարակել Շուշիի համար մղվող մարտերից։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է պաշտպանության բանակը Քարին Տակի մոտ տարածքը մաքրում դիվերսիոն խմբերից։
Ի դեպ, տեսանյութում երևում են նաև սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն ու օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը։ Նշենք, որ նրանք մի քանի օր առաջ օգնություն էին տարել Արցախ և մինչև օրս այնտեղ են։
Կադրերում երևում է, որ Կարեն Գիլոյանն ու Միհրան Հարությունյանը նույնպես ընկնում են կրակի տակ, տեղեկացնում է News.am-ը։