2020-11-06 15:54
Լրատվական գործակալություններ
Թել Ավիվում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թել Ավիվում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել քաղաքապետարանի շենքի դիմաց:
Ակցիայի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկու խոսքով՝ հավաքվածները ցույց են անցկացնում ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ. «Մենք ունենք մեկ պահանջ. Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը: Իսրայելական հրթիռները, դրոնները Ադրբեջանի սպառազինության կազմում են և օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից հայ համայնքը Իսրայելում մի շարք բողոքի ակցիաներ է անցկացրել՝ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը: Այդ ակցիան թվով 5-րդն է, տեղեկացնում է News.am-ը: