2020-11-06 16:00
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով զոհվածները տատ ու թոռներ են
Հայտնի է նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով զոհված 3 խաղաղ բնակիչների ինքնությունը։
Sputnik Արմենիային Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ զոհվել են Սվետլանա Մկրտչյանը, Էրիկ և Արկադյա Հախումյանները։
Զոհված տղաները Սվետլանա Մկրտչյանի թոռներn են։ Էրիկ և Արկադյա Հախումյանները չափահաս են։ Զոհերի տարիքն ու այլ մանրամասներ դեռ ճշտվում են։