2020-11-07 11:10
Լրատվական գործակալություններ
Հայկական ուժերը ոչնչացրել են իր հատուկջոկատայինների հետ Ադրբեջան տեղափոխված գնդապետին
Արցախի Հադրության ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Խոսքը վերաբերում է նրան, ով օրեր առաջ իր հատուկջոկատայինների հետ Նախիջևանից տեղափոխվել էր «մայրցամաքային» Ադրբեջան հայկական ուժերի դեմ կռվելու համար: Հենց նա էր օգոստոսյան թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նախիջևանյան զորքերի հրամանատարը:
Մենսիմովն այն աշխարհ ուղարկվել է Ադրբեջան տեղափոխվելուց ընդամենը 2 օր անց, տեղեկացնում է News.am-ը: