2 476 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձել է 104 249

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 476-ով և դարձել 104 249։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 39 055 մարդ (+967), կատարվել է 434 026 թեստավորում (+5 339), առողջացել են վարակվածներից 63 258-ը (+1 476)։ Գրանցվել է մահվան 1 533 (+27) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և դարձել 403, տեղեկացնում է Sputnik Armenia։