2020-11-07 18:27
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտը հրթիռակոծվում է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից
Ստեփանակերտը կրկին թշնամու թիրախում է, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Քաղաքը հրթիռակոծվում է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից։
Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։
Հավելենք, որ Ստեփանակերտի արվարձանները հրետակոծվել էին նաև այսօր ցերեկը՝ ժամը 13-ի մոտակայքում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։