Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների ու Սիրիայից ու Լիբիայից ծայրահեղականների աճող ակտիվության պատճառով։

Նախագահները վճռականություն են հայտնել պայքարել ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։