2020-11-07 20:25
Լրատվական գործակալություններ
Բերձորի ուղղությամբ հայկական ուժերը կարևոր բարձունք են գրավել. թշնամին կորուստներ ունի
Հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները շարունակվում են։
Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ (Քարինգ) գյուղի մոտակայքում գրավվել են ռազմական նշանակության կարևոր բարձունք։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ոչնչացվել է թշնամու 20 զինծառայող, մնացած կորուստները ճշտվում են։ Շարունակվում է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։
«Թուրքը Բերձոր ոտք չի դնի»,-եզրափակել է գրառումը Հարութ Ավանեսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։