ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը կազատվի զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնից։

ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախագահը վարչապետից ստացել է առաջարկ՝ Համբարձումյանին պաշտոնավարումից ազատելու վերաբերյալ։

«Հրամանագիրը դեռ չի ստորագրվել», - ասացին նախագահականից։