Մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում. կատարվում են մաքրման աշխատանքներ

Շուշիում մարտերը շարունակվում են. մաքրման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Գիշերը ռմբակոծվել է մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «Պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,- ասաց Արծվիկ Սարգսյանը։

Նա նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում։

Քաղաքապետը չի կասկածում Շուշին ոչ միայն հայկական է մնալու, այլև վերականգնվելու է կայծակնային արագությամբ. «Աստված առաջ Շուշին սարքվելու է, այն պատմության մեջ եղել է» , տեղեկացնում է News.am-ը։