CBN News ամերիկյան հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Արցախից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
CBN News ամերիկյան հեռուստաալիքը պատրաստել է ռեպորտաժ Արցախում տիրող իրադրության մասին, որը ենթարկվել է ադրբեջանաթուրքական ագրեսիային։
Թղթակից Չաք Հոլթոնն այցելել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ և զրուցել տեղի բնակիչների հետ բնակելի շենքերի փլատակների ֆոնին։
Հոլթոնը նշել է, որ ավերված շենքերը չեն գտնվում ռազմական օբյեկտների տարածքում։
Վկայակոչելով Amnesty International Human Rights Watch կազմակերպության զեկույցը` նա նշել է, որ Ղարաբաղում կիրառվում են կլաստերային հրթիռներ խաղաղ բնակիչների դեմ։ Բացի այդ, ՄԱԿ–ի կարծիքով, այս տարածաշրջանում տեղի են ունենում ռազմական հանցագործություններ։
Հոլթոնը պատմել է նաև իբր հայկական հրթիռներ պատկերող կեղծ լուսանկարների մասին, որոնք ինտերնետում հրապարակում է Ադրբեջանը։
Թղթակիցը նաև պատմել է հրթիռակոծման ենթարկված եկեղեցու մասին։
«Հայերը, ի տարբերություն Ադրբեջանի, ցանկանում են խաղաղություն», – նշել է Հոլթոնն` ընդգծելով, որ ադրբեջանական կողմն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և գոյութենական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի համար, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։