Պեսկովը շատ զուսպ է արձագանքել Ղարաբաղի թեմայով CNN Turk-ի հրապարակմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բավական զուսպ է արձագանքել CNN Turk-ի հրապարակմանն այն մասին, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար:

Պեսկովի խոսքով ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը նոյեմբերի 7-ին արդեն ներկայացրել է այն թեմաները, որոնք քննարկել են Պուտինն ու Էրդողանը։

«Ղարաբաղի թեման, այո, շոշափվել է։ Այլևս ավելացնելու բան չունեմ», - ասել է նա լրագրողներին։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է ԼՂ-ի խնդիրը բանակցային ճանապարհով կարգավորելու համար:

«Ռուսական կողմը նախկինի պես բոլոր հնարավոր քայլերն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար»,-ասել է Պեսկովը, տեղեկացնում է Sputnik Armenia: