ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի կապակցությամբ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Մենք շատ ենք ցավում, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետևանքների: Լուրջ մտահոգված ենք տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը անձնակազմի զոհված անդամների հարազատներին ու մտերիմներին։ Սպասենք հետաքննության արդյունքներին` պարզելու համար, թե որտեղից է արձակվել կրակոցը», — ասել է Զայնետդինովը։
Զայնետդինովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը բազմիցս հակամարտող կողմերին հրադադարի կոչ է արել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: