Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ՀՀ-ՈՒՄ ՊԻՏԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՎ ԿԿԱՆԳՆԻ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ ԵՎ ՀԵՏ ԿԲԵՐԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Մեր բոլոր քայլերն այս ամբողջ ժամանակահատվածում բխել են մեկ հիմնական նպատակից՝ փրկել մեր հայրենիքը, ամեն ինչ անել մեր երկիրը պաշտպանելու համար։ Ցավոք, արդյունքներ չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր հայտնի հայտարարություններից հետո հետևւեց Նիկոլ Փաշինյանի լայվը, որտեղ ծանր փոխզիջումների մասին էր խոսում, որտեղ խոսեց ստեղծված իրավիճակի մասին, այս ամենը խիստ անհասկանալի էր։ Երբ մեր զինվորը կռվում էր սահմանին, նա մեկ օր առաջ կոչ էր անում կռվել, պայքարել հայրենիքի համար, հաջորդ օրը կոչ էր անում, որ մենք գնալու ենք ցավոտ զիջումների»,- հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը։

 Խոսելով հոկտեմբերի 19-ին Կառավարությունում տեղի ունեցած արտախորհդարանական ուժերի հետ հանդիպման մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյաննն իրենց ասել է, որ մենք կռվել չենք կարողանում։

«Մի շարք մեղքեր բարդելով բանակի վրա, ասելով, որ մենք պետք է գնանք ծանր զիջումների, ներկայացրեց զիջումների մի պլան ևւ ասաց, որ զինադադարին հասնելու համար սա ստեղծված իրավիճակից միակ ճանապարհն է։ Այդ հանդիպման ընթացքում ես հասկանալի լեզվով ներկայացրեցի ՀՅԴ-ի տեսկատեը ևւ ասացի, որ սա Հայաստանի կործանման ճանապարհն է ևւ դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի։ Մենք այդ ժամանակ դրա մասին հրապարակային չասացինք, որովհետևւ երկիրը պատերազմական դրության մեջ է ևւ Նիկոլ Փաշինյանը ինքը պետք է խոսի ևւ հասարակությանը բացատրի իրավիճակը, բայց Նիկոլ Փաշինյանը դա չարեց։ 35 օր պետական ողջ համակարգը խաբել ևւ ստել է ժողովրդին կեղծ տեղեկություններ տալով, երբ կորցրել էինք Ջաբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, իրենք պնդում էին հակառակը ևւ պնդում էին, որ հաղթել ենք»,- նշեց նա։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Դաշնակցությունն այդ մասին չի խոսել թիկունքն ամուր պահելու համար։

«Հոկտեմբերի 19-ին ինքը խոսել է կապիտուլյացիայի մասին, ևւ ասել է բանակն ի վիճակի չէ կռվելու, բանակը մինչևւ այսօր, հենց այս պահին էլ կռվում է, այսինքն՝ ամեն ինչ հետևւողականանորեն արել են թիկունքը թուլացնելու համար ու դրան զուգահեռ փորձել են դավադիր ուժեր փնտրել։ Այս ամբողջ պրոցեսի մեջ կա մեկ դավադիր ուժ, դա այսօրվա քաղաքական իշխանությունն է»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ օրեր առաջ, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր խորհրդարանական ուժերի հետ, ասել էր, որ մենք ճանապարհ չունենք, պետք է կապիտուլյացիայի պայմանագիր կնքենք։

«Դա տեղի է ունեցել 5 օր առաջ։ Արայիկ Հարությունյանը 5 օր առաջ, երբ Շուշին դեռ մերն էր, ասում էր՝ Շուշին ընկած է, դա ասել է փակ հանդիպման ժամանակ, որտեղ 5 ուժեր կային։ Բնականաբար, Դաշնակցությունը դեմ է արտահայտվել դրան, ևւ ասել ենք, որ մեր բանակը կռվում է, Դուք ինչո՞ւ եք անընդհատ նման խոսկացություններ մեջտեղ բերում բանակի թիկունքը ջլատելու համար։ Խոսակցությունը կիսատ է մնացել, տեսնելով, որ Դաշնակցությունը չի կարող ներգրավվել նման պրոցեսների մեջ, այդ խոսակցությունը փակել են»,- նշեց նա։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Արցախի Կառավարությունն առանց ՀՀ իշխանությունների հրահանգի որևւէ ինքնուրույն քայլ չէր կարող ձեռնարկել։

«Այսօր փորձել գտնել մեղավորներ բանակի ինչ-որ անհատների մեջ՝ չի ստացվելու, կա մեկ մեղավոր ևւ պատասխանատու, դա առաջին հերթին ՀՀ-ի քաղաքական իշխանություններն են»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Իշխան Սաղաթելանը հայտարարեց, որ իրենք թույլ չեն տալու կապիտուլյացիան ևւ չեն ներելու նրանց, ովքեր հայ զինվորի արյան կաթիլի, հայ զինվորի կյանքի գնով ձեռքբերված հայրենքի վրա գնան առևւտրի։

«Մենք այս վիճակը չենք ընդունում, մեր զինվորներն այս պահին կռվում են սահմանին, հենց այս պահին հայ զինվորին մի բան է պետք՝ իր թիկունը ամուր լինի։ Այո, մենք դնում ենք այս իշխանությունների հեռացման պահանջը, որովհետևւ այս իշխանությունը այդ թիկունքը թուլացնողն է։ Րոպե առաջ սրանք պետք է հեռանան, Հայաստանում ձևւավորվի ազգային իշխանություն, ով կկանգնի բանակի կողքին, հայ զինվորի, ժողովրդի կողքին ևւ հետ կբերի իր հայրենիքը, ուրիշ տարբերակ չկա»,- եզրափակեց նա։

News.am