2020-11-10 09:44
Լրատվական գործակալություններ
0
ՌԴ ՊՆ. Ռուս խաղաղապահներով առաջին հինգ ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնեցին Լեռնային Ղարաբաղ
Առաջին հինգ Իլ-76 ինքնաթիռները ռուս խաղաղապահներով Ուլյանովսկից մեկնեցին Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Խաղաղապահներ տեղափոխող Իլ -76 առաջին չորս ինքնաթիռները մեկնեցին Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղ։ Օդանավերը տեղափոխում են խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմ, տրանսպորտային միջոցներ, զրահամեքենաներ և նյութական միջոցներ», - ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը: