2020-11-10 09:51
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները Ղարաբաղում դիտարկման կենտրոն կստեղծեն
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիր կստորագրեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
Դիտորդական կորպուսի աշխատանքը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության հինգերորդ կետով:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում կգործի Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելությունը, տեղեկացնում է News.am-ը: