2020-11-10 16:55
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիա․ Ցանկացած հաստատուն համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը
Փարիզն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի չափանիշները և նշում, որ ցանկացած հաստատուն համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան պետք է դադարեցնի տարածաշրջանում իր սադրանքները և խուսափի ցանկացած գործողությունից, որը կարող է սպառնալիքի տակ դնել ապագա համաձայնագիրը, տեղեկացնում է News.am-ը։