Քաղաքացիները պահանջում են չեղարկել Արցախին վերաբերող հայտարարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ մի խումբ քաղաքացիներ իշխանություններից պահանջում են չեղարկել ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությունը։

 

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները նախապես հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ այդ պահին միայն կոտրված ապակիներով շենքը հսկող ոստիկաններն էին։

Քիչ անց նրանք որոշեցին միանալ ԱԺ–ի մոտ հավաքված իրանց համախոհներին ու այնտեղ սպասել իշխանության պատասխանին։

Այսպիսով կառավարության մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, տեղեկացնում է Sputnik Armenia։