2020-11-11 08:48
Լրատվական գործակալություններ
0
Արամ Ա․ Աշխարհը պետք է իմանա, որ բոլոր պայմաններում էլ Արցախը մե՛րն է
Աշխարհը պետք է իմանա, որ բոլոր պայմաններում էլ Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնա այսօր և հավիտյան։ Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում նման գրառում է արել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` անդրադառնալով արցախյան պատերազմի դադարեցման վերաբերյալ որոշմանը։
«Որքան էլ անխուսափելի լինեն պարտադրված համաձայնությունները, ժողովրդի` դրանք մերժելը բնական է և արդար»,–գրել է նա։
Արամ Ա-ի խոսքով` այս ճակատագրական օրերին մեզնից պահանջվում է միակամ և խոհեմ լինել` հեռու մնալով ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։