ՌԴ ԱԳՆ-ին ոչինչ հայտնի չէ Մինսկի խմբի փոխարեն որևէ երկկողմ ձևաչափի ստեղծման մասին
ՌԴ ԱԳՆ-ին ոչինչ հայտնի չէ Մինսկի խմբի փոխարեն որևէ երկկողմ ձևաչափի ստեղծման մասին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցով աշխատանքային խմբի ստեղծումը, որը կարող է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ:
«Նախագահների զրույցի բովանդակության մասին ավելի լավ է հարցնել հենց նրանցից: Սակայն Մինսկի խմբի փոխարեն որևէ երկկողմ ձևաչափի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ում ոչնիչ հայտնի չէ:
Շարունակում ենք ելնել ՄԽ համանախագահների չեզոք դերից, որոնք կարևոր ներդրում ունեն ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մշակման գործում, որոնք ընկած են ս.թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ գրանցված համաձայնությունների հիմքում:
Ելնում ենք նրանից, որ ձեռքբերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծում ԼՂ շուրջ ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար՝ արդար հիմքով և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի հիման վրա »,-ասել է Պոպովը, տեղեկացնում է News.am-ը: