Ոստիկանների կուտակումներ և բերման ենթարկվածներ. Ազատության հրապարակում իրարանցում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատության հրապարակում այսօր նախանշված 17 կուսակցությունների հանրահավաքին եկած անձանց ոստիկանները բերման են ենթարկում։



Նշենք, որ հանրահավաքը պետք է կայանա ժամը 13-ին, սակայն մինչ այդ հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։ Նրանք լրագրողներին նույնպես չթույլատրեցին տեղադրել իրենց տեխնիկան։

Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանը և Միհրան Պողոսյանը։ Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով Ազատության հրապարակ մտնել, իսկ ում էլ հաջողվում է ներս մտնել, բերման են ենթարկում։

Բերման ենթարկվածների թվում են նաև իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական Վարդան Ոսկանյանը, ՀՀԿ–ական Կարինե Աճեմյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ի դեպ, ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։