Արծվիկ Մինասյանը դիմեց ուժայիններին

Մենք ձեզ հետ վերականգնում ենք հայ ազգի արժանապատվությունը. Մենք պետք է պհանջենք խաղաղ, անցնցում, անարյուն իշխանափոխություն: Այս մասին, յսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրհավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա դիմեց ոստիկանապետին և ոստիկանությանը. «Սիրելի սպաներ և զինվորներ, սա Հայաստանի հպարտ ժողովրդի արժանապատվության պայքարն է, դուք պետք է կանգնեք մեր կողքին: Ես դիմում եմ ԱԱԾ աշխատակիցներին, միացեք մեզ, մեր ժողովրդին, միացեք որդեկորուս ծնողների պահանջներին, որ կարողանանք փրկել մեր հայրենիքը, որն այսօր զոհասեղանին է դրված: Այսօր հայ ժողովրդի վաղվա օրն է վտանգված: Եթե դուք ձեր ուսադիրների տերն եք, դուք էլ միացեք մեր այս պահանջին: Դիմում եմ բոլոր քաղաքացիներին, բոլորդ եկեք Ազատության հրապարակ, բոլորդ պահանջեք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա: Նա իրավունք չունի այլևս ղեկավարել Հայաստանը»,-հայտարարեց Մինասյանը:

Բազմությունն սկսեց վանկարկել՝ «Նիկոլ հեռացիր», տեղեկացնում է News.am: