2020-11-11 18:58
Լրատվական գործակալություններ
Բողոքի երթի մասնակիցների թվում նաև հոգևորականներ կան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազատության հրապարակից բազմամարդ բողոքի ակցիայի մասնակիցները երթով եկան Հանրապետության հրապարակ, ապա քայլեցին դեպի խորհրդարան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և Արցախի հարցով եռակողմ հայտարարության չեղարկման պահանջով բողոքի երթի մասնակիցները կառավարության շենքի մոտից երթով քայլում են դեպի ՀՀ ԱԺ` այնտեղ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։
Բազմամարդ երթին մասնակցում են նաև հոգևորականներ, որոնք համաձայն չեն ստորագրված հայտարարությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։