2020-11-11 23:24
Լրատվական գործակալություններ
Վահրամ Պողոսյան. Տարածքային զիջումների և հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռ չի քննարկվել
Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից, գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ», - գրել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։