Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 510

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2021-04-10 10:59
    анализ

    ՍԽԱԼՄՈՒՆՔ

    Երբ ասում են, որ 44-օրյա պատերազմն ընթանում էր նախապես ծրագրված սցենարով, դրանում տրամաբանություն կա։ Սույնի վկայությունն է և՛ Փաշինյանի հայտարարությունը պատերազմի առաջին օրը, երբ նա խորհրդարանի ամբիոնից կոչ էր անում պարտված չճանաչել մեզ՝ «ինչ էլ որ լինի»։ Ե՛վ վկայությունները Ալիևի հետ Փաշինյանի անդրկուլիսյան բանակցությունների մասին՝ սորոսական գործակալների միջոցով։ Ե՛վ Փաշինյանի ծեծված տեսքը՝ պատերազմի նախօրեին Ալիևի հետ հանդիպումների ժամանակ։ Ե՛վ Ալիևի զայրույթն այն առնչությամբ, որ Փաշինյանը չի կատարում խոստումները…

  • 2021-04-09 08:24
    анализ

    «ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՈՒՄ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ

    Փաշինյանը Պուտինի հետ խոսում է հուշաթղթիկով։ Հանդիպում է մոսկովյան իրավաբանների հետ, որոնք տալիս են նախապես պատրաստած հարցեր: Այսինքն ավելի ու ավելի ցած է գլորվում։ Բայց այդ ամենը վկայում է նաև այն մասին, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հետ լրջորեն աշխատում են։ Գուցե պիարիստները, իսկ գուցեև ինչ-որ խորհրդականներ։ Եվ նրանք Նիկոլին ասել են՝ բանդ բուրդ է, եղբայր, եթե շարունակես նախկին պահվածքդ. հիստերիայի մեջ ընկնես, փռես ասֆալտին, ծեփես պատերին։ Հիմա, Նիկոլ, պիտի շարժվես միայն մեր ցուցումներով։

  • 2021-03-30 20:42
    мнение

    ԳՈՐՈՎԱՇԱՐԺ ՍՏԱԽՈՍՆԵՐ

    Ստել միշտ, ստել ամենուր, մինչև վերջին օրն ու պահը, ստել առանց արգելակների. սա՛ է կարգախոսը մեր «ուսապարկերի»։ Նիկոլը նեղություն չտվեց իրեն կարդալ Սահմանադրական դատարանի 42-էջանոց որոշումը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին։ Իսկապես, ինչո՞ւ ծանրաբեռնի աչքերը, երբ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Եվ հանձնարարեց, որ պատասխանի Լենա Նազարյանը։

  • 2021-03-29 19:07
    мнение

    ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ

    Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում:

  • 2021-03-23 21:12
    мнение

    ՄԵՆՔ ԵԶԱԿԻ ԵՐԿԻՐ ԵՆՔ

    Ըստ վիճակագրության՝ փետրվարին Հայաստանից հեռացել է 58 297 մարդ։ Ժամանել է 31 901 մարդ։ Բացասական սալդոն մոտ 26 հազար է։ Անցած տարվա փետրվարին բացասական հաշվեկշիռը կազմում էր 3 հազար։ Ո՞ւր ենք հասնելու նման տեմպերով։ Մենք սիրում ենք պարծենալ, որ եզակի երկիր ենք, եզակի ժողովուրդ։ Դա իրոք այդպես է։ Միայն Հայաստանի պես եզակի երկրում իշխանության ղեկին կարող էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը, նա արդեն երեք տարի է իշխանության ղեկին է։ Մարդ, որը երեք տարի շարունակ հետևողականորեն փլուզում է երկիրը։

  • 2021-03-23 08:50
    анализ

    ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱ-ԲԱՆԿ Է ԳՆՈՒՄ

    Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։

  • 2021-03-19 18:05
    анализ

    ՆԻԿՈԼԻ ԽՈՍՔԸ ՀԻՄՔ ՉԷ

    ԽՍՀՄ-ի ուշ, փլուզման ժամանակների անեկդոտ։ Էստոնացին ոսկե ձկնիկ է բռնում։ Վերջինս ասում է. «Բաց թող ինձ, երեք ցանկություն կկատարեմ»: Էստոնացին հեռու է շպրտում նրան։ Նորից է բռնում։ Ձկնիկը. «Բաց թող ինձ, երեք ցանկություն կկատարեմ»: Էստոնացին կրկին ծովն է շպրտում նրան։ Բռնում է երրորդ անգամ։ Եվ ձկնիկը նորից ասում է. «Բաց թող ինձ, երեք ցանկություն կկատարեմ»։ Զայրացած էստոնացին պոչից ճանկում է ձկանը, զարկում գետնին ու մռթմռթում. «Ռուսերեն մի՛ խոսիր, ռուսերեն մի՛ խոսիր, ռուսերեն մի՛ խոսիր...»։ Ահա այսպիսի դաժան անեկդոտ։

  • 2021-03-18 16:34
    мнение

    ՏՈՆԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԹԱՂՈՒՄ

    Ինչպես կատակում են սոցիալական ցանցերում, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ Զինված ուժերի Գլխավոր շտաբի միանգամից երեք ղեկավար կա. Փաշինյանի նշանակած Արտակ Դավթյանը, Վարչական դատարանի կողմից հայցի ընդունումից հետո պաշտոնում վերականգնված Օնիկ Գասպարյանը և Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ստեփան Գալստյանը... Դե ինչ, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «Շատ ըլնի, քիչ չըլնի»։

  • 2021-03-17 22:24
    анализ

    ԼԵՎՈՆԸ ՆԻԿՈԼԻՆ ՎԱՆՈՅԻ ՄՈՏ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ

    Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ լավ կլինի, եթե Նիկոլը փասա-փուսան հավաքի ու ծպտյալ կարգավիճակով գոնե երկու-երեք տարի ծվարի Հայաստանից հեռու ինչ-որ տեղ, մեծ վրդովմունք առաջացրեց ուսապարկերի խմբակցությունում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը. դե, հենց այն, որը կատակերգական սկետչների հերոս է դարձել, ընդհանրապես կատաղության մեջ էր. այդ ո՛նց համարձակվեց Լևոնը նման բան առաջարկել։

  • 2021-03-12 18:05
    мнение

    ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ

    Չէր հասցրել մարել Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգի հետ կապված սկանդալը, երբ բռնկվեց նորը: Հիշեցնենք. Քլարք-Հաթինգը Հայաստանի կառավարության կողմից հայտարարվել է պերսոնա նոն գրատա։ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ տիկինը աշխատում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար: