Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 522

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2020-07-24 17:10
    анализ

    ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԱՐՁԱԿԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ

    Վաղ թե ուշ, բայց նման մի բան պետք է տեղի ունենար։ Սկզբում սոցիալական ցանցերի ադրբեջանական մասնահատվածում հայտնվեցին կադրեր, որտեղ հայերի խումբը Բրյուսելում ծեծում է մի ադրբեջանցու։ Տեսանյութը դատապարտման արժանացավ նաև հայ օգտատերերի շրջանում։ Սակայն կարճ ժամանակ անց Ռուսաստանի հայերի միությունը հանդես եկավ դա չտարածելու կոչով, քանի որ «արնաթաթախ ադրբեջանցուն» պատկերող կադրերը ֆեյք են, բեմադրություն։ Այնուհետ հայտնվեց նաև նախապատմությունը:

  • 2020-07-21 08:38
    анализ

    ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԱՍԱՑ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ

    Գաղտնիք չէ, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար փոթորկվում են, ինչը կանխատեսելի էր, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը կատաղի քննադատում էր ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

  • 2020-07-13 17:07
    анализ

    ԵՐՐՈՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԸ

    Այսօր բոլոր մտքերը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տիրող իրավիճակի մասին են, որտեղ հակառակորդի սադրանքներին դիմակայում է երրորդ բանակային կորպուսը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ:

  • 2020-07-09 08:59
    фон

    COVID-19-Ը, ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՏԼԱՍԸ

    Արդեն չեմ հիշում, թե մեծերից ով է առաջինը արձանագրել. ողջ խնդիրն այն է, որ հիմարությունը չափ ու սահման չունի։ Հիմարությունը սահմաններ չի ճանաչում։ Ասենք, ոչ միայն հիմարությունը։

  • 2020-06-29 11:17
    анализ

    ԶԼՄ-ՆԵՐԻ ՈՐՍ

    Իշխանությունները շտապում են, քանի որ կորոնավիրուսը, մի կողմից՝ իրենց համար հեշտացնում է սանձարձակ կամայականության հաստատման, անցանկալի և պարզապես հակասահմանադրական օրենքների ընդունման խնդիրը, ինչպես դա տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի պարագայում, բայց մյուս կողմից՝ կա այն գիտակցումը, որ հարյուրավոր մահերի համար ներում չի լինելու, և արտակարգ դրության ռեժիմի ավարտը դառնալու է այս իշխանության վերջը։ Ուստիև պետք է հասցնել իրականացնել պատվիրված բոլոր ծրագրերը, ապացուցել, որ զուր չէ խաղադրույք արվել իրենց վրա։

  • 2020-06-19 15:38
    анализ

    ԱՌՅՈՒԾԻ ՎԱՆԴԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑ

    Ցանկանում ենք բերել ևս մեկ օրինակն այն փաստի, որ Փաշինյանն, ըստ էության, պարզապես անընդունակ է որևէ օգտակար բան անել իր երկրի համար։ Գագիկ Ծառուկյանի գործը դասական օրինակ է, երբ իբր ուզում են, որ լավ լինի, իսկ ստացվում է ինչպես միշտ, անասելի վատ։

  • 2020-06-19 13:00
    анализ

    ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ» ԱՐՑԱԽԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ…

    Նախորդ նյութում մենք շոշափեցինք հարցերի լուծման նկատմամբ միայն գալիք ընտրությունների մասին մտածող քաղաքական գործիչների մոտեցումների տարբերությունը գալիք սերունդների մասին մտածող պետական գործիչների մոտեցումներից: Արտաքին քաղաքականության ոլորտում դիտարկենք դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի օրինակով։

  • 2020-06-18 13:24
    анализ

    ԵՐԿՐԻ ԵՎ ՄԻ ՓՈՔՐՈԳԻ ՄԱՐԴՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

    Ականատես ենք երկրի ողբերգությանը։ Եվ մի փոքրոգի մարդու ողբերգությանը, որը հանգամանքների բերումով հայտնվել է երկրի ղեկին։ Հայրենի փորձագետների մեկնաբանություններում հաճախ կարելի է հանդիպել այն պնդմանը, որ մենք արդեն մոտեցել ենք վտանգավոր գծին։ Անդարձելիության կետին։ Այլ կերպ ասած, եթե այս մարդկանց իշխանությունը, որոնք դատարկախոսությունից ու պիարից բացի ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն, շարունակվի, ապա հետևանքները երկրի համար տխուր կլինեն։ Այս մասին վերջերս խոսեց նաև Արթուր Վանեցյանը։

  • 2020-06-09 09:45
    мнение

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ «ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ»

    Եվ այսպես, Հայաստանն ունի Պետեկամուտների կոմիտեի նոր ղեկավար, նոր ոստիկանապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ, Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավար։ Ընդ որում Ազգային անվտանգության ծառայության պետի և ոստիկանապետի պարագայում դրանք այդ կառույցների արդեն երրորդ ղեկավարներն են Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման երկուսից քիչ ավելի տարվա ընթացքում։

  • 2020-06-08 11:55
    мнение

    ՍՐԱՆՑ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ

    Իշխանությունների նոր գյուտը։ Սկզբում նրանք ասում էին, թե ստեղծված իրավիճակի համար մեղավոր է ժողովուրդը, որը չի պահպանում պատշաճ միջոցները։ Այդ առումով առանձնակի հոխորտում էր վարչապետը։ Հետո հասկացան, որ դա չի անցնում, հիմա ասում են, թե՝ այո, մենք քաղաքական պատասխանատվություն ենք կրում, բայց քաղաքական պատասխանատվությունը չի նշանակում մեղավորություն։ Եվ ընդհանրապես, հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ։ Հետո հանձնաժողովներ կստեղծենք, կքննենք, իսկ հիմա պետք է կարգավորել ստեղծված իրավիճակը։ Բոլորով միասին լուծել անգիտակից ժողովրդին լուսավորելու, դիմակներ կրելու, տեստավորելու, հիվանդատեղերի, ԹԱՕ սարքերի խնդիրը…