Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 510

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2024-07-30 19:36
    анализ

    ՍՐԱՆ ԵՆՔ ԱՐԺԱՆԻ

    Հետաքրքիր է, նրանք, ովքեր 2018-ին, իսկ առավելևս 2021-ին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, ենթադրո՞ւմ էին, որ նրա կառավարման 6-րդ տարում ընդդիմադիր ցուցարարների դեմ ուժայինները կիրառելու են հատուկ միջոցներ, որոնց կիրառումն այդ պահի դրությամբ արգելված էր և միայն դրանից հետո ՝ երկու շաբաթ անց օրինականացվեց։

  • 2024-07-27 09:27
    анализ

    ՆԻԿՈԼԻ «ՀԱՄԱՏԵՔՍՏԱՅՆԱՑՄԱՆ» ՊԱՀԸ

    Ի՞նչ է անում հայկական քաղաքական դաշտը, երբ պարապ է մնում: Ճիշտ է, վերլուծում է Ամերիկայում կայանալիք ընտրությունները: Իրոք որ, ինչո՞ւ չզբաղվի դրանով, երբ հանրապետությունում ոչ մի խնդիր չկա։ Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ… Ամերիկյան ընտրություններով առանձնակի մտահոգ են իշխանությունների օրակարգը սպասարկող փորձագետները։ Ասում են՝ վե՛րջ, Բայդենը հեռացավ, գիպսը հանում են, ամեն ինչ կորած է… Կգա չարանենգ Թրամփը, կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում, և խեղճ Փաշինյանը կրկին կհայտնվի Մոսկվայի ամուր գրկում, որից այնքա՜ն մեծ հույս ուներ դուրս պրծնել պատերազմում Ռուսաստանի պարտության դեպքում։

  • 2024-07-22 19:47
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՈՆՈՒՍԸ

    2023 թվականի հոկտեմբերի սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնության 3-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն ընդունեցին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հանձնառության մասին։ Այդ հայտարարությունը գնահատվեց որպես Երևանի դիվանագիտական մեծ հաղթանակ։

  • 2024-07-18 09:23
    анализ

    ՏՂԵՆ

    Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հերթական տեսաուղերձով, որտեղ խոսում է 44-օրյա պատերազմի առաջին օրերի մասին։ Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո երրորդ օրը ինքը եղել է Ստեփանակերտում ՝ խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանի ոչ պաշտոնական պատվիրակության կազմում: Ինչպես պատմում է Մարուքյանը, Արցախի խորհրդարանի բունկերում ինքն առիթ է ունեցել զրուցելու բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ պետական բարձրաստիճան այրերի հետ։ Բացառությամբ Արցախի նախագահի և Պաշտպանության բանակի հրամանատարի։ Եվ բոլոր զրուցակիցները, Մարուքյանի խոսքերով, ասել են մոտավորապես նույն բանը. «Ինչո՞ւ եք եկել։ Այստեղ ձեզանից ոչ մի օգուտ չկա: Վերադարձեք Երևան, ասեք Փաշինյանին, որ կապվի Պուտինի հետ, խնդրի, որ վերջինս միջամտի, ռազմական գործողությունները պետք է հնարավորինս շուտ դադարեցնել…»։ Մարուքյանի հավաստմամբ՝ այդպիսին էր նաև նրանց դիրքորոշումը, ովքեր ի պաշտոնե պետք է մտածեին, թե ինչպես հաղթել ...

  • 2024-07-16 08:48
    анализ

    ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԱՌԻԹ ՉՏԱԼ

    Երեկ լսում էի մի հայտնի հայ արևմտամետի։ Անունը չեմ նշի, որպեսզի մի ավելորդ անգամ չգովազդեմ նրան։ Մանավանդ որ դրանք՝ արևմտամետները, միայն դեմքով են տարբեր։ Իսկ ուղեղի պարունակությունը նույնն է: Մասնավորապես, ահա արդեն քանի տարի շարունակ կանխատեսում են Ռուսաստանի պարտությունը մի քանի ամսում և նրա՝ Ռուսաստանի մոտալուտ փլուզումը։ Ըստ այդմ էլ եզրակացնում են, թե Հայաստանը պետք է շտապ անդամակցի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Ճիշտ է, այնտեղ մեզ առանձնապես ոչ ոք չի սպասում, բայց այդ մանրուքները, որպես կանոն, բանախոսները շրջանցում են։ Արքայավայել գործ չէ դա հայ արևմտամետի համար՝ չնչին մանրուքների մեջ խորանալը։

  • 2024-07-11 08:38
    анализ

    ԹԼՍՈՐՈՒՄ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎՈՎ

    Ալիևն ու Էրդողանը, իրենց առանձնապես նեղություն չտալով բազմաքայլ կոմբինացիաների որոնումներով, Փաշինյանի հետ վաղուց խաղում են հին, բարի խաղը. չար քննիչն ու «բարի» քննիչը։ Էրդողանը «բարու» դերում է. առանձնապես ոչինչ չի պահանջում Փաշինյանից։ Ահավասիկ վերջին հեռախոսազրույցում էլ կրկին հավաստիացրել է Փաշինյանին, որ պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների: Բացարձակապես առանց որևէ նախապայմանների։ Միայն թե նախ պետք է Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Փաշինյան։ Իսկ Փաշինյանը գոհ է։ Նվերներ է ընծայում «բարի» քննիչին, կանոնավորապես շնորհավորում տոների առթիվ։ Երախտապարտ է բարության ու զգայունության համար: Իսկ այ չար քննիչին Փաշինյանը չի շնորհավորում, նվերներ չի տալիս։ Քանի որ նա դնում է և՛ պայմաններ, և՛ նախապայմաններ…

  • 2024-07-10 08:57
    анализ

    ՈՐՊԵՍԶԻ ԱՊԱԳԱ ԼԻՆԻ

    Սկզբում «Փաշինյանի հանճարը» պատերազմի մեջ ներքաշեց Հայաստանը, երբ հանրապետությունը պատրաստ չէր դրան։ Հետո «արդարացավ», թե պատերազմից խուսափելն անհնար էր նախկին իշխանությունների սխալների պատճառով։

  • 2024-07-06 08:41
    мнение

    ԱՍՖԱԼՏԻ ՄԱԿԱՐԴԱԿ

    Է՛հ, թե մի կհաշվեր ինչ-որ մեկը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների պատմած հեքիաթների քանակը՝ 2018-ին Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Բայց ո՞ւմ համբերությունը կհերիքի: Ախր փչոցների թիվը, որոնցով իշխող թիմը թլսորել է ընտրողների գլուխը, եթե անգամ ոչ քառանիշ, ապա հաստատ եռանիշ է։

  • 2024-07-05 08:36
    характеристика личности

    ԻՆՉԻ՞Ց ԵՍ ԱՅԴՔԱՆ ԳՈՀ, ԽՈՍՆԱԿ

    Մի՞թե սրանք ընդհանրապես տակտի զգացում չունեն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր լուսանկարն է հրապարակել Իսպանիայից, որտեղ, ըստ երևույթին, հանգստանում է: Շա՜տ գոհ դեմքով: Նրա նմանների մասին դասականը գրել է. «Միշտ գոհ է ինքն իրենից, իր ճաշից ու կնոջից»։ Միայն թե…

  • 2024-07-04 08:48
    анализ

    ՏԱՐԱԿԱՐԾԻՔ ԵՆ ԽՈՍՆԱԿՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ

    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս Լատվիա կատարած այցի ընթացքում խոսել է այն մասին, որ շուտով Հայաստանում կանցկացվի Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե, և ինքը՝ խոսնակը, վստահ է, որ հայ ժողովուրդը հավանություն կտա անդամակցմանը ...